Մեքենաների լուսարձակները կսովորեն փողոցում երթևեկության նշաններ «նկարել»

Volkswagen ընկերությունը ներկայացրել է ապագայի լուսարձակման համակարգ: Համակարգը կարող է ճանապարհին «նկարել»  երթևեկության նշաններ նկարել: Սա կօգնի ոչ միայն տվյալ մեքենայի վարորդին, այլ նաև՝ մյուսներին:

LED լուսարձակներում օգտագործվում է մոտ 30 հազար լուսային պիքսելներ, որոնք թույլ կտան ասֆալտին տարատեսակ պատկերներ ստանալ: Օրինակ՝ նշագրումներ կանեն, թե մեքենան որ մասով պետք է երթևեկի և ինչքան տարածություն պահպանի մյուս մեքենաներից: Նոր տեխնոլոգիան արդեն ցուցադրվել է: Ընկերությունը նոր տեխնոլոգիայի հետ զուգահեռ նաև նախատեսում է նոր սերնդի լուարձակներ կիրառել: