Մոբայլ վիրուսներն ու դրանց բնակության վայրը

Վերջին ժամանակահատվածում ցանցահեններն ավելի ու ավելի են թիրախավորում սմարթֆոնները, միայն վերջին տարվա ընթացքում մասնագետները շուրջ 42.7 մլն մոբայլ վնասակար ծրագրեր ու հավելվածներ են հայտնաբերել: Իսկ հիմա այն մասին, թե ինչպիսին կարող են դրանք լինել և որտեղ են բնակվում:


• Adware: գովազդային քլիքներ և բաներներ

Նմանատիպ վիրուսների գլխավոր խնդիրը բաներներով քլիքներ հավաքելն է համացանցում կա՛մ ինքնուրույն, կա՛մ օգտատերերի ձեռքով: Առաջին դեպքում օգտատերն անգամ չի տեսնում հայտարարությունը, մինչդեռ բաներային քլիքերը գողանում է և՛ սմարթֆոնի մարտկոցի լիցքավորումը և ինտերնետ թրաֆիկը: Երկրորդ դեպքում բաներները ինտերնետ էջերը փոխում են՝ հղումըուղղորդելով դեպի սեփական էջեր և օգտատերերին սկսում են գրոհել անպետք հայտրարություններով և գովազդով:


• SMS- և վեբ բաժանորդագրություններ

Այս վիրուսները գողանում են սմարթֆոնում պահվող գումարները WAP-ի կամ SMS բաժանորդագրությունների միջոցով, որոշ դեպքերում նաև՝ վճարովի հեռախոսահամարներից զնագեր: WAP քլիքերների դեպքում բավական է սեղմել կայքում տեղադրված կոճակի վրա, իսկ ահա SMS բաժանորդագրությունների դեպքում օգտատերերը առանց նայելու կամ երկար-բարակ մտածելու թույլատրում են հավելվածին նամակներ ուղարկել իրենց անունից՝ չնայելով, որ դրանք վճարովի ծառայություններ են: Հուրախություն, անջատել անցանկալի բաժանորդագրությունները դժվար չէ, պետք է ուղղակի ժամանակին տեսնել գումարի կորուստը:


• SMS-ֆլուդերներ և и DDoS-ներ

Այս վիրուսները ոչ թե գողանում, այլ փոխանցում են տվյալներ՝ չհարցնելով ձեր համաձայնութունը: SMS-флуд օգտագործում են, որպեսզի շարքից հանեն սմարթֆոնները, իսկ DDoS-ները միավորում են բոլոր վարակված գաջեթները ցանցում և <<զոհին>> գրոհում բազմաթիվ հարցոււմներով:

 

Նյութերը տրամադրել է Կասպերսկի լաբորատորիան