Ներկայացվել է նոր BMW X5–ը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել են BMW X5 քրոսովերի նոր տարբերակի՝ առանց կամուֆլյաժի լուսանկարները: Նոր ավտոմեքենայի լուսանկարները հրապարակվել են «Авторевю» հարթակում:

https://www.youtube.com/watch?v=rJacBhh4Jn4

Աղբյուրի հաղորդմամբ՝ BMW X5-ի դիզայնը նման է իր «կրտսեր եղբորը»՝ նոր սերնդի Х3 ավտոմեքենային, սակայն որոշակի տարբերություններ կան. X5-ն ավելի բարակ հետևի լապտերներ ունի, դրանից բացի, տարբերվում է ռադիատորի վանդակը:

Նշվում է, որ նորույթի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այն շուտով վաճառքի կհանվի: