Ներկայացվել է Huawei Nova 5i Pro (Mate 30 Lite)

Huawei ընկերությունը Չինաստանում անցկացրել է շնորհանդես, որի ընթացքում ներկայացրել է Nova 5i Pro սմարթֆոնը, որը մյուս երկրներում կհայտնվի Mate 30 Lite անունով։ Նորույթը ստացել է 4 մոդուլանի հիմնական տեսախցիկ, մատնահետքի սքաներ, որը տեղակայված է կորպուսի հետնամասում։

Nova 5i Pro-ն ստացել է 6,26 դյույմ անկյունագծով էկրան, 32 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ, որպես պրոցեսոր տեղակայված է ֆիրմային Kirin 810 պրոցեսորը, USB Type -C, երկու SIM քարտ, MicroSD հնարավորություն։

Գաջեթը հասանելի է մի քանի տարբերակով՝ 6+128 գբ, 8+128 գբ և 8+256 գբ։ Huawei Nova 5i Pro-ն Չինաստանում կարելի է ձեռք բերել 2199 յուանով օգոստոսի երկուսից։