Նկարահանված է iPhone-ով․ Էրմիտաժ

Apple-ը թողարկել է իր՝  «Նկարահանված է iPhone-ով» շարքի հերթական փարձարարական ֆիլմը։ Սա նրանց առաջին նախագիծն է, որն իրականացրել են Ռուսաստանում։ 5 ժամանոց ֆիլմը զբոսանք է Էրմիտաժում, որը նկարահանել են iPhone 11 Pro Max-ով։ Այս մասին հայտնում է TJ-ն։ Ֆիլմը նկարահանվել է մեկ կադրով։

Ֆիլմում երևում են թանգարանի 45 դահլիճները և գրեթե 600 արվեստի գործեր։ Ֆիլմում երևում են Mujuice-ի օրիգինալ կոմպոզիցիաները, Անտոն Շվարցի և Գաբրիել Պրոկոֆիևի ստեղծագործությունները, խորեոգրաֆիկ ներկայացումներ և կոպմոզիտոր Կիրիլլ Ռիխտերի կենդանի ներկայացումները։

 Նկարահանումները կատարվել են 4К թողունակությամբ, պատկերի ընդհանուր տևողությունը 5 ժամ, 19 րոպե և 28 վայրկյան է։ Նկարահանումների ժամանակ երեք iPhone է օգտագործվել․ մեկը՝ հիմնական, մեկը՝ պահուստային, մեկն էլ՝ ռեժիսորի մոտ, որպեսզի հետևի պատկերին։  Միակ դուբլից հետո հեռախոսի մեջ մնացել էր 19% լիցք։

Հիմնական դժվարություններից մեկը Էրմիտաժի բարդ լուսավորությունն էր։ Սենյակից սենյակ անցնելիս այն փոխվում էր։ Դրանից բացի, թանգարանում չի թույլատրվում պրոֆեսիոնալ տեխնիկայով աշխատել։

Նկարահանման ժամանակ օգտագործվել են փոքրիկ սայլակներ, Ronin-SC ստաբիլիզատոր և մեկ փոքրիկ կռունկ։ Նկարահանումից հետո վերջնական պատկերը գունային մշակման է ենթարկվել։ Հատուկ նկարահանումների համար ստեղծվել էր հատուկ հավելված, որը թույլ էր տալիս Apple Watch-ի միջոցով վերահսկել տեսախցիկի կարգավորումները։