Հոկտեմբերի 24-ին, Hero House-ում տեղի ունեցավ OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 23-24-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը եւ Capture The Flag մրցույթը։
ArmSec կոնֆերանսը միջազգային կիբեր֊անվտանգությանը վերաբերող ամենամյա կոնֆերանս է, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին։ Կոնֆերանսի նպատակներից է տեղեկատվական անվտանգությունով զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը եւ կիբեռանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտասահմանից: ArmSec կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։
Կոնֆերանսի հիմնական թեմաներն են.
- Հայաստանի կիբեր-անվտանգության համայքնի անելիքներն ու խնդիրները ուղղված պետական եւ մասնավոր հատվածի թվային կառավարման (e-gov/gov-tech) բարեփոխումներին,
- Հայաստանում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեր֊հարձակումներից,
- Հանրային իրազեկումը տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներին,
- Կրթական ծրագրերում կիբեր֊անվտանգության ներառումը,
- Կիբեր֊հարձակումների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման խնդիրները,
- Ransomware տիպի հարձակումները հայաստանյան բիզնեսների վրա. պաշտպանության հնարավոր ուղիները եւ ազդեցությունները,
- APT տեսակի թիրախավորված հարձակումները Հայաստանի պետական եւ մասնավոր կազմակերպությունների վրա,
- DNSSEC վերաբերող խնդիրները եւ դրա ներմուծումը Հայաստանում,
- Blockchain համակարգերում տեղեկատվական անվտանգության ռիսկերը:
Կոնֆերանսին նախորդող օրը՝ նոյեմբերի 23-ին կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների եւ առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելուվ տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։
ArmSec Կոնֆերանսի եւ Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը եւ SmartGateVC վենչուրային ֆոնդը: Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար:
ArmSec հիմնադրամի հիմնադրամի մասին մասին ArmSec հիմնադրամը իրականցնում է ՏՏ ոլորտի, տեղեկատվական եւ կիբեր-անվտանգության ոլորտի զարգացմանն ուղղված գործառույթներ, ինչպիսիք են դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների անցկացում եւ այլն: www.armsec.org
“OWASP” Armenia Chapterի մասին մասին “OWASP”-ը կիբեռ անվտանգությամբ զբաղվող մասնագետների ասոցիացիա է, որը բաց է բոլոր անհատների համար ովքեր հետաքրքրված են նշված թեմայով։ https://www.owasp.org/index.php/Armenia
Illyuria Security ընկերության ընկերության մասին մասին illuria Security ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգույթան ոլորտում ավտոմատացման տեխնոլոգիաների մշակմամբ, ինչպես նաեւ կիբեր-ռիսկերի բացահայտման եւ չեզոքացման ծառայությունների մատուցմամբ: www.illuriasecurity.com
SmartGateVC վենչուրային վենչուրային ֆոնդի ֆոնդի մասին մասին SmartGateVC վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, կիբեր-անվտանգությունը եւ իրերի ինտերնետը: www.smartgate.vc