Նոր կայքը գրասենյակում աշխատելու իմիտացիա է ստեղծում

Կորոնավիրուսի համավարակը պատճառ է դարձել, որ մարդիկ գրասենյակային աշխատանքից անցնեն հեռավար կարգով աշխատելուն և չնպաստեն վարակի տարածմանը: Այսպիսով, աղմկոտ գրասենյակներից աշխատողներն անցում են կատարել բնակարանային հանգստավետ պայմանների:

Հենց նրանց համար ստեղծվել է հատուկ կայք՝ imisstheoffice.eu, որի անվանատառերը հուշում են, որ կայքը գրասենյակային կյանքը կարոտողների համար է: Այդ կայքն իրենից ներկայացնում է վիրտուալ գրասենյակ, որտեղ գործընկերներ կան և բնորոշ ձայներ են լսվում: Սեղմում եք play կոճակը, փակում աչքերը և ձեզ զգում այսօր արդեն այնքան ցանկալի աշխատանքային առօրյայում:

Կայքում նույնիսկ ուշադրություն են դարձրել գրասենյակի մասշտաբային կողմին. գործընկերների թիվն ինքներդ եք ընտրում ՝ 0-10, դրանից կախված է ֆոնային աղմուկի մակարդակն ու ինտենսիվությունը: Նույնիսկ ինտերակտիվ հնարավորություն է ստեղծված՝ սեղմելու հենց այն առարկայի կամ վիրտուալ գործընկերոջ վրա, որի կողմից արտաբերվող ձայներն առավել լսելի եք ուզում դարձնել: