Երբ թողարկվեց iPhone X–ը, օգտատերերը չէին հասկանում, թե ինչպես կարելի է վճարել սմարթֆոնի համար 1000 դոլար։ Ներկայումս այլևս ոչ ոք չի զարմանում, իսկ Apple–ը կարող է հանգիստ բարձրացնել իր սմարթֆոնների արժեքը։
TrendForce–ի վերլուծաբանները կարծում են, որ Apple–ը մի քանի քայլ կանի, որպեսզի բարձրացնի իր գաջեթների հանդեպ հետաքրքրությունը և բարձրացնի դրանց արժեքը։
Լուրեր են շրջանառվում, որ OLED էկրանով iPhone–ները կունենան Apple Pencil–ի հնարավորություն և 512 գբ հիշողություն։ Հնարավոր է այս պատճառով Apple Pencil–ի որոշ գործառույթներ պարզապես չեղարկվեն։ Դրանով հնարավոր կլինի նկարել, գրել, բայց դա այքան էլ հարմարավետ չի լինի, ինչպես օրինակ` iPad–ի պարագայում։
Apple Pencil–ը գուցե հարմար լինի գործածել 6,5 դյույմանոց մոդելների դեպքում։ Սա մարկետինգային հատուկ քայլ է ընդդեմ Samsung–ի, որն իր Note 9 ֆլագմանը ներկայացրեց թվային գրիչի հետ։