Նոր Vertu-ն կարժենա 14 հազար դոլար

Լյուքս դասի սմարթֆոններ արտադրող  Vertu ընկերությունը որոշել է կրկին մուտք գործել մոբայլ շուկա Aster P մոդելի սմարթֆոնով: Ներկայումս  Vertu բրենդը պատկանում է չինական Baferton Trading Ltd ընկերությանը:

Ի դեպ՝ սմարթֆոնները ձեռքով են հավաքվելու՝ Անգլիայում: Կորպուսը պատրաստված է լինելու տիտանից, կոկորդիլոսի և մողեսի կաշվից:

Տեխնիկական բնութագրով, սակայն, նորույթը չի փայլի:  Vertu Aster P-ն կունենա 5 դյույմանոց էկրան,  Snapdragon 660 պրոցեսոր,  6 գբ օպերատի և 128 գբ ներկառուցված հիշողություն, 12 մպ հիմնական և 20 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ:

Vertu Aster P-ն ձեռք բերել հնարավոր կլինի հոկտեմբերի 30-ից՝  5150 դոլարով, իսկ դեկորոտիվ տարրերով մոդելը կարժենա 14 հազար դոլար: