Շվարցենեգերը զվարճացրել է երկրպագուներին իր iPhone 11Pro-ով

iPhone 11-ի և iPhone 11 Pro-ի շնորհանդեսից անմիջապես հետո համացանցը լցվել է տարատեսակ լուսանկարներով, որոնցում Apple-ի ֆլագմանների տեսախցիկների դիզայնը «ծիծաղի առարկա» է դարձել:

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին պատկերել են՝ ձեռքին iPhone 11 Pro, որին հագցված է իր իսկ նկարով զվարճալի պատյան: Լուսանկարը տարածել են կորեական լրատվամիջոցները: Վահանակին պատկերված է մի կադր «Կոմանդոս»ֆիլմից, որտեղ Շվարցենեգերը գլխավոր դերում է:

Լուսանկարում հերոսը հսկայական նռնականետ է պահում: iPhone 11 Prօ-ի պատյանի համար լուսանկարն այնպես է արվել, որպեսզի սմարթֆոնի օբյեկտիվներն իբրև զենքի մաս երևան: