Շվեյցարիայում կմեկնարկի 3D պատճենահանմամբ շոկոլադի արտադրությունը

Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը հայտարարել է, որ կարող է շոկոլադ արտադրել Mona Lisa ստուդիայում 3D տպագրության միջոցով: Եռաչափ մոդելով շոկոլադի արտադրությամբ ստուդիան աշխարհում առաջինն է:

Barry Callebaut-ը հայտարարել է, որ ստուդիան կարող է միաժամանակ շոկոլադի հազարավոր նմուշ պատճենահանել՝ հավելելով, որ սկզբում այս ծառայությունը հասանելի կլինի եվրոպական մի քանի երկրներում:

Հիմնական գաղափարն այն է,որ հրուշակագործները կարող են հանդես գալ շոկոլադի ձևավորման սեփական գաղափարներով, որոնք առավել հեշտ կլինի իրականացնել 3D պատճենահանման մասշտաբներով և կիրառել դրանք տաք ըմպելիքներում, թխվածքներում, կոնֆետներում և աղանդերի այլ տեսակներում:

Barry Callebaut-ի՝ նորարարության գծով տնօրեն Պաբլո Պերվերսիայի կարծիքով, տեխնոլոգիական այս նորարարությամբ Mona Lisa ապրանքանիշը հայտնվել է արդյունաբերության առաջնային դիրքերում:

Պետք է նշել, որ 3D պատճենահանման մոդելով շոկոլադը մինչ այդ էլ գոյություն ուներ, բայց առաջին անգամն է, որ այս տեխնոլոգիան գործի է դրվելու խոշոր մասշտաբներով: