Ուշադրությունից դուրս մնացածը․ 5 տեխնոլոգիա CES 2020-ից (մաս 1)

Կորոնավիրուսը կարողացավ խլացնել անգամ տեխնոաղմուկը։ Այդ պատճառով էլ շատերը կարծես թե շուտ մոռացան, իսկ ոմանք էլ ընդհանրապես չնկատեցի ամենամեծ տեխնոցուցահնդեսը՝ CES 2020-ը։ Այն անցկավում էր Լաս Վեգասում։ Այն տեխնոաշխարհի ամենամեծ իրադարձություններից մեկն է, ու այս տարի միակ խոշոր միջոցառումը, որն անցավ օֆլայն հարթակում։ Հունվարի 7-10-ը ցուցահանդեսում ներկայացվել են երևակայության բոլոր սահմանները հատող կոնցեպտներ, որոնց մասին մենք հաճախ կարդացել ենք անցյալ դարի ֆանտաստ գրողների ու ֆուտուրիստների աշխատություններում։ Եվ այսպես՝ ի՞նչ կար CES 2020-ին։

1․ Mercedes-ի նոր կոնցեպտը, ոգեշնչված «Ավատար»-ից

Եթե Պանդորայում ավտոմեքենաներ լինեին, ուրեմն նրանք հաստատ կլինեին Mercedes-Benz «Vision AVTR»-ի նման։ Մոդելը ստեղծողները ոգեշնչվել են 2009 թվականին նկարահանած «Ավատար» ֆիլմից։ Մեքենան ցուցահանդեսին հայտնվեց այն բանից հետո, երբ ընկերության տնօրեն Օլա Կալենիուսը դրեց բոլոր ռեսուրսները, որպեսզի իր մեքենաները հասնեն նվազագույն ռեուսրսատարության։ Օլան պատմել էր, որ ընկերությունն ուզում է մինչև 2030-ը կրճատել յուրաքանչյուր մեքենայի վրա ծախսվող ռեսուրսներն ու միջոցները, նաև 30%-ով   կրճատել ջրի ծախսը։

Թեև Avatar-ի ավտոմեքենան երբեք իրականություն չի դառնա․ սակայն դրա մեջ կիրառված տեխնոլոգիաներն իսկապես զարմացնում են։ Օրինակ բիոմետրիկ սկանավորումը , որը ստուգում է ձեր սրտի աշխատանքը , կամ էլ լողացող սենսորային էկրանը ձեր ձեռքի մեջ։ Սրանք ցույց են տալիս, թե տեխնոլոգիաներն արդեն ինչի են ունակ։

2․ Ballie Robot- Ռոբոտ օգնական Samsung-ից



Փոքր, հասարակ, բայց զարմանալի այս ռոբոտը ոչ միայն մեծ ուշադրություն գրավեց, այլև մեծ հերթ գոյացավ այն մարդկանցից, որոնք ցանկանում էին գնել այդ ռոբոտը։ Պատճառն այն է, որ Samsung-ն ունիվերսալ գործիք է ստեղծել, որը հետագայում մի շարք խնդիրներ կլուծի․ այն կարող է լինել զարթուցիչ, տեսախցիկ, հետևել երեխաներին կամ ընտանի կենդանիներին, կարող է կառավարել խելացի տան համակարգերին, նաև իր տիրոջ գործերի ցուցակը կազմել։

Ապագայի այս տեխնոլոգիան հիշեցնում է «Աստղային պատերազմների» ВВ-8 կոցեպցիան, որտեղ ռոբոտն օգնում էր իր տիրոջը ոչ բարդ խնդիրներ լուծել ու դառնում էր մարդու ընկերը։

3. JBL Bar 9.1 բարձրախոս

Առաջին հայացքից, սա ամենասովորական, մոխրագույն, մի քիչ էլ ձանձրալի աուդիոսարք է։ Սակայն եթե ավելի ուշադիր ենք նայում , տեսնում ենք, որ JBL Bar 9.1-ը իր անալոգներից տարբերվում է հետևի անլար բարձրախոսներով։ Այս ձայնային պանելը սպասարկում է Google Chromecast և Apple AirPlay 2 համակարգերը, և կարող է երաժշտություն միացնել Bluetooth կամ  Wi-Fi համակարգերի միջոցով։ Այն Ձեզ կապահովի հզոր ու որակյալ ձայնով։ Համաձայն հետազոտությունների, ընդամենը երկու այսպիսի սարքավորումը բավական է, որպեսզի մի ամբողջ կինոթատրոն հնարավոր լինի ապահովել որակյալ ձայնով։

4. Kakao Friends – խելացի գաջեթներ երեխաների համար

Kakao և Nendo դիզայներական ընկերությունները օգտագործում էին պուպուշ կենդանիներին, որպեսզի պատրաստեն խելացի տնային գաջեթների մի ամբողջ շարք։ Ընդհանուր դրանց թիվը յոթն է՝ խելացի ջերմաչափ, խոնավացուցիչ, օդափոխիչ սարք, կշեռք, լամպ, անվտանգության համակարգ և մանկական տեսախցիկ։

5. Խելացի կոշիկներ Asics-ից

Ճապոնական բրենդը ներկայացրել է աշխարհում առաջին խելացի կոշիկի նախատիպը՝ Evoride։

Մոդելը հագեցած է No New Folk ընկերության տեխնոլոգիայով։ Սա իդեալական կոշիկ է վազորդների համար։ Սենսորը հաշվում է քալի երկարությունը, հաճախականությունը, ինչքան էներգիա եք ծախսում յուրաքանչյուր քայլի համար, ինչ անկյան տակ է ծալվում ձեր թաթը, ինչ ուժով եք ոտքը հպում հետնին և այլն։ Բոլոր տվյալները հասանելի են լինելու կոշիկի համար ստեղծված հավելվածում։ Ճապոնիայում արդեն նման կոշիկները վաճառվում են 300 դոլարով։