Չինաստանը ուղեծիր է դուրս բերել Beidou նավիգացիոն համակարգի երկու արբանյակ

Չինաստանը հաջողությամբ գործարկել է Beidou-3 երկու արբանյակ, որոնք Beidou նավիգացիոն համակարգում 47-րդ եւ 48-րդ արբանյակներն են, ասված է Չինաստանի գիտության եւ տեխնիկայի օդատիեզերական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

Արձակումն իրականացվել է առավոտյան 5.10-ին «Սիչան» տիեզերակայանից, որը տեղակայված է հարավ-արևմտյան Սիչուան նահանգում:

2018 թվականի նոյեմբերին Չինաստանը հաջողությամբ ավարտել է Beidou-3 համակարգի բազային նավիգացիոն ցանցի ստեղծումը: Նախատեսվում է, որ Beidou-2 եւ Beidou-3 համակարգերը կմնան մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը , իսկ հետո հիմնական աշխատանքը կիրականացնի Beidou-3-ը:

Beidou-3-ը չինական գլոբալ նավիգացիոն համակարգ է, որը մրցակցելու է ամերիկյան GPS-ի և ռուսական ГЛОНАСС-ի հետ: