Պաբլո Էսկոբարի եղբայրը դատի է տվել Apple-ին․ ընկերությանը վնասելու համար նա ոսկեպատ iPhone-ներ է վաճառում, որոնք շուկայական գնից կրկնակի էժան է (լուսանկարներ)

Սա Apple-ի դեմ պայքարելու նրա յուրահատուկ միջոցն է՝ վաճառել դրանք անհամեմատ ցածր գնով, ու դա այն դեպքում, երբ դրանք ոսկեպատ են։ Գովազդային արշավն էլ վարում են կրքով գեղեցկուհիները

Ռոբերտո Էսկոբարը՝ հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը, հերթական սենսացիոն հայտարարությունն է արել։ Նա դատի է տվել Apple-ին ու ընկերությունից 2․6 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում։

Հայցադիմումի մեջ ասվում է, որ Ռոբերտո Էսկոբարը գնել է իր iPhone X-ը դե 2018-ի ապրիլին։ Այդ ժամանակ Apple-ի աշխատակիցը նրան վստահեցրել է, որ դա ներկա պահին ամենաանվտանգ սմարթֆոնն է շուկայում։ Սակայն հաքերները կարողացել են կոտրել համակարգն ու հասանելիություն ստանալ նրա անձնական տվյալներին, ներառյալ տեղակայման վայրն ու այն հասցեն, որտեղ նա ապրում է։

Դրանից հետո նա նամակների միջոցով սպառնալիքներ է ստանում ու ստիպված է լինում տեղափոխվել։ Հաշվի առնելով նաև պատճառված հոգեբանական վնասը, Ռոբերտոն դա ներառել է պահանջվելիք 2,6 միլիոնի մեջ։ Հետո նա սեփական հետաքննություն է անցկացրել ու պարզել է, որ iPhone-ը կարողացել են կոտրել FaceTime-ի խոցելիության պատճառով։

Միայն դատական գործընթացով, սակայն, Ռոբերտոն չի սահմանափակվել։ Նա թողարկեղ 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ iPhone 11 Pro հեռախոսների սահմանափակ քանակություն, որոնք պատված են ոսկով։ Նրան պատկանող Escobar Inc. Ընկերությունը դրանք վաճառում է 499 դոլարով։ Ի դեպ, այս սմարթֆոնների շուկայական գինը 1149 դոլար է։ Ռոբերտոն ասում է, որ դա Apple-ի դեմ պայքարելու իր միջոցներից մեկն է։ Ոսկեպատ թիթիզությունները գովազդում են գեղեցիկ ու կիսամերկ աղջիկները։

Ռոբերտոն նաև գնել ու թողարկել է www.ripapple.com դոմեյնը, որը տանում է ընկերության կայք, որտեղից էլ հնարավոր է գնել ոսկեպատ սմարթֆոնները։