#Պադվալում 7/ Այսպես ստեղծվեց Ինտերնետը

Սա մի զարմանալի պատմություն է: Պատմություն 20-րդ դարի հնարավոր է գլխավոր տեխնոլոգիական ձեռքբերման մասին:

Պատմության մեջ կան բազմաթիվ անկրկնելի պահեր, երբ լավագույն ուղեղներն առաջինն են տեսնում ու հասկանում մի բան, ինչն այլոց համար համար պարզապես զառանցանք է: Հենց նրանք են հասկանում՝ ինչպե՞ս է կառուցված մեզ շրջապատող աշխարհը: Ինչ որ բան են հայտնագործում կամ պարզապես քայլ առաջ են անում: Կլինի դա էվոլյուցիայի տեսությունը, պարբերական աղյուսակի հայտնագործումը, թե տիեզերք ուղարկված առաջին հրթիռը: Հենց դրանից հետո պատության ընթացքը անշեղորեն բեկվում է ու փոխվում է ամեն ինչ: Հենց նման շրջադարձային պահերի մասին է մեր նոր խորագիրը՝ Բեկելով պատմության ընթացքը: