ՌՈՍՏԵԼԵԿՈՄ – Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունը՝ երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնը, այսուհետ ապահովված է ինտերնետ կապով

Հունիսի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը՝ այստեղ կառուցվել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով են ապահովվելու հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:

Անակնկալները Ռոստելեկոմի կողմից այսքանով չավարտվեցին և ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները:

Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:

Ռոստելեկոմի ծառայությունները Նուբարաշենի բնակիչներին հասանելի էին դեռ 2013թ. մարտ ամսից, և ծառայությունների բարձր որակի մասին են վկայում արդեն իսկ ծառայությունից օգտվող շուրջ 300 բաժանորդները:

Ռոստելեկոմը մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը:

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է նոր նախագծեր ու ծրագրեր իրականցնել ոչ միայն այս հաստատության այլ նաև մի շարք հաստատություններում, որոնք կնպաստեն երիտասարության շրջանում ինտերնետ ռեսուրսներից արդյունավետ և անվտանգ օգտվելուն:

Ռոստելեկոմը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անամպ ու խաղաղ երկինք բոլոր երեխաներին: