Ռուսաստանը կաջակցի, որպեսզի տիեզերք թռչի առաջին թուրք տիեզերագնացը

Առաջին թուրք տիեզերագնացը կարող է Ռուսաստանի աջակցությամբ տիեզերք թռչել մինչեւ 2023 թվականը: «ՌԻԱ Նովոստի» – ին այս մասին հայտնել է «Գլավկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Լոսկուտովը: «Մենք սպասում ենք թուրք գործընկերների արձագանքին այս առաջարկի կապակցությամբ, այն դեռ քննարկման ենթակա է»,- նշել է Լոսկուտովը Վաշինգտոնում անցկացվող Աստղագնացության Միջազգային կոնգրեսի շրջանակներում:

նա հիշեցրել է, որ 2023թվականին նշվում է թուրքական հանրապետության հռչակման 100-ամյակը, և հնարավոր է, որ թռիչքը նվիրված լինի հենց այդ օրվան: