Կապի ռուսական օպերատորները վերացնում են ռոումինգը ցանցի ներսում

МТС, Билайн և МегаФон ընկերությունները հայտարարել են, որ պատրաստվում են վերացնել ռոումինգը ցանցի ներսում։ Որոշումը ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա սեպտեմբերից։

Ընկերությունները դեռ նոր են սկսել տեխնոլոգիաներ մշակել, որոնց շնորհիվ կկարողանան գումար չգանձել բաժանորդներից։

Билайн–ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ֆիզիկական անձիք կդադարեն վճարել մուտքային զանգերի համար։  Իսկ ահա МегаФон–ը ռոումինգը կվերացնի քայլ առ քայլ։