Սոցիալական հոլովակ պոռնոաստղերի մասնակցությամբ. Reddit-ի նոր հիթը (տեսանյութ)

Նոր զելանդիայի կառավարությունը թողարկել է Keep It Real Online գովազդային արշավը, որտեղ օգտակար խորհուրդներ է տալիս ծնողներին՝ ինչպես իրենց դրսևորեն թվային դարաշրջանում: Հատուկ կայքում, որտեղ հոլովակների մի ամբողջ շարք կա, ծնողներին բացատրում են, օրինակ, ինչպես իրենց դրսևորել, երբ երեխան բախվում է օնլայն ատլեության կամ ծաղրանքի հետ: Բաժիններից մեկը նվիրված է պոռնոգրաֆիային: Իշխանություններն առաջարկում, որ պետք չէ դրանք ամբողջությամբ արգելել, այլ պետք է բաց խոսել դեռահասների հետ, որ պետք չէ ինտերնետում տեսածը հետագայում տեղափոխել ու պրոյեկտել իրական կյանքում: Սեռական դաստիարակության հոլովակներից մեկն ուղղակի պայթեցրել է Reddit սոցիալական կայքը:

Սյուժեն այսպիսինն է: Երկու ամբողջովին մերկ պոռնոաստղ ծեծում են տան դուռը, որպեսզի խոսեն այդտեղ բնակվող դեռահասի մոր հետ: «Ողջույն, ես Սյուն եմ, իսկ նա Դերոքն է: Մենք այստեղ ենք, քանի որ Ձեր որդին հենց նոր ինտերնետով մեզ էր նայում: Մենք նկարահանվում ենք մեծերի համար նախատեսված ֆիլմերում, իսկ Ձեր որդին, նա դեռ երեխա է»,- ասվում է դիալոգում: Հետո մերկ ու գրավիչ պոռնոդերասանուհին բացատրում է, որ երեխան կարող է դեռ չիմանալ, թե ինչպես են դասավորվում հարաբերություններն իրական կյանքում: Եվ կարող է անիրական պատկերացումներ կազմել պոռնոհոլովակներից: Նա ասում է, որ իրենք անգամ չեն էլ պայմանավորվում կամ համաձայնում սեքսով զբաղվելուց առաջ, այլ անմիջապես գործի են անցնում: Իրական կյանքում, ըստ նրանց, նրանք այդպես չէին վարվի: Հետո դռան մոտ է հայտնվում երեխան ու շոկի մեջ է ընկնում: Ու մայրն այդ պահին ասում է . «Ինձ թվում է արդեն ժամանակն է խոսելու, թե ինչպես են դասավորվում հարաբերություններն իրական կյանքում, որ դու հասկանաս տարբերությունը ինտերնետում տեսածիդ հետ: Բայց առանց քննադատության»: