Սպեկուլյանտները չեն կարողանա մանևրել iPhone-ի դեֆիցտի վրա․ Apple-ը սահմանափակումներ է մտցրել

 Վերջին անգամ նման սահմանափակում եղել է 2007 թվականին

Apple ըկերությունը սահմանափակում է դրել մեկ անձից գնվող iPhone սմարթֆոնների քանակության վրա։ Սահամանփակումը գործում է օնլայն գնումների հարթակում։ Հիմա մեկ մարդը երկու սմարթֆոնից ավելի չի կարող գնել։

Գնումների սահմանափակումներն ընկերությունը մտցրեց Չինաստանում իր խանութները փակելուց անմիջապես հետո։ Օգտատերերն էլ են փաստում, որ գնման համար երկու հատից ավելի չի թույլատրվում ընտրել։

Սակայն սահմանափակումը գործում է միայն նույն մոդելի տարբեր մոդիֆիկացիաների դեպքում (ենթադրենք iPhone 8-ի տարբեր գույները), սակայն երկու տարբեր մոդելների դեպքում հնարավոր է գնել ինչքան կցանկանաք։ Օրինակ՝ Դուք կարող եք գնել երկու iPhone 11 և երկու iPhone 11 Pro։

Վերջին անգամ նման սահմանափակում եղել է 2007 թվականին, երբ ներկայացվեց առաջին iPhone-ը։ Այդ կերպ Apple-ը փորձում էր խանգարել սպեկուլյանտներին թանկ գնով վերավաճառել իրենց արտադրանքը։ Հետազոտողները կարծում են, որ հիմա էլ պատճառը կարող է նույնը լինել։ Խանութները փակ են, մարդկանցից շատերն էլ օնլայն գնումներ պարզապես չեն կարողանում կատարել։