Ստեղծում ենք գեղեցիկ Story–ներ Instagram–ի համար Unfold–ի միջոցով

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ինստագրամյան լսարանը շատ է օգտագործու սոցցանցի Story բաժինը, մշակողները չեն դադարում նոր ու հետաքրքիր հավելվածներ ստեղծել Story–ներն ավելի գեղեցիկ ու ազդեցիկ դարձնելու համար։

Օրինակ` Unfold–ը գեղեցիկ «պատմություններ» ստեղծելու եզակի հարթակ է։ Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են նկարներին տեքստեր կցել ու դրանցով կիսվել ընկերների հետ։ Հավելվածի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ աշխատում է նաև տեսահոլովակների հետ։

Հավելվածը թույլ է տալիս մի քանի շաբլոնից ընտրել տարբերակ, որը պետք է լինի ապագա սթորին։ Կարևոր պայան է` գրառում անել մեկ լեզվով. տարբեր լեզուներով գրառման դեպքում տառատեսակի փոփոխությունը զգալիորեն աչքի կըկնի։

Շաբլոնները փոփոխությունների ենթարկել հնարավոր չէ` հոլովակներն ու լուսանկարները պետք է արվեն այն չափով, որը նշված է հավելվածում։ Կողմնակի գործիքներից օգտվելու համար պետք է վճարել, իսկ ընդհանուր առմամբ հավելվածը ներբեռնելն ու առաջարկներից օգտվելը անվճար է։