Վաճառվել է շուրջ 1միլիոն Galaxy Fold. ներկայացնում է Samsung-ը

Հարավկորեական Samsung ընկերությունն առաջին անգամ խոսել է ճկուն էկրանով Galaxy Fold սմարթֆոնների վաճառված քանակության մասին: Վաճառքի մեկնարկից սկսած՝ երեք ամսվա ընթացքում ընկերությանը հաջողվել է վաճառել շուրջ մեկ միլիոն սարք :Այս մասին հայտնել Է Samsung Electronics-ի նախագահ Սոն Յունը՝ Բեռլինում կայացած TechCrunch Disrupt համաժողովի ժամանակ ։

Ընկերությունը Galaxy Fold-ը ներկայացրել էր դեռևս 2019 թվականի փետրվարին: Լրագրողներին ուղարկված թեստային տարբերակները մի քանիսի մոտ առաջին իսկ օրերին շարքից դուրս էին եկել: Այդ է պատճառը, որ սմարթֆոնը վաճառքի դուրս բերվեց միայն 2019 թվականի սեպտեմբերին: Samsung Galaxy Fold-ի շուկայական գինը 2000 դոլար է: