Վերականգնվող Էներգիայի ոլորտում Google-ը կներդնի ավելի քան 1մլրդ եվրո

Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն Է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող Էներգիայի ձեռքբերման գործում: Այդ մասին հայտնել Է Google-ի ղեկավար Սունդար Փիչային:

«2017 թվականից մենք հասել ենք նրան, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են վերականգնվող Էներգիայի հաշվին: Այս շաբաթ կատարել ենք մեր պատմության մեջ վերականգնվող Էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթե կեսն արտադրվելու Է Եվրոպայում տասը նոր Էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Ավելի քան 1 մլրդ եվրո կներդրվի ԵՄ-ի նոր էներգետիկական ենթակառուցվածքում, ինչը կնքված համաձայնագրերի արդյունքն է »,-ասել Է Փիչային:

Փիչային հայտնել Է նաեւ, որ հաջորդ երկու տարում ընկերությունը 3 մլրդ եվրո կներդնի Եվրոպայում իր դատա-կենտրոնների ընդլայնման գործում: Ադպիսով, եվրոպական ինտերնետ-ենթակառուցվածքի բնագավառում ներդրումները 2007 թվականից ի վեր կավելացնի մինչեւ 15 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: