Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երեւանում ու բոլոր մարզերում

Հիմք ընդունելով պարետի վերջին որոշումը՝ Վիվա-ՄՏՍ-ը վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոնների աշխատանքը:

Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը՝ Երեւանում և 10-ը՝ մարզերում: Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ՝ ապառիկ եղանակով բջջային սարքերի ձեռքբերման:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով եւ հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաեւ՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Հնարավոր հերթերի դեպքում՝ ընկերությունը հաճախորդներին հորդորում է պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթից ուրբաթ, ժամը 11:00 – 15:00, հետեւյալ հասցեներում.

Երեւան

Աբովյան 33/7
Կոմիտասի 58/2
Էրեբունու 18
Մալաթիա 86/1
Բագրատունյաց 14/67
Ազատության 24/4
Մարգարյան 19/3
Գայիպողոտա 10/6
ՏիգրանՊետրոսյան 42/2
Խուդյակով 212/3(խանութ)

Մարզեր

Սյունիք
ք. Կապան, Շահումյան 11/38

Արագածոտն
ք. Աշտարակ, ՆորայրՍիսակյան 41

Արարատ
Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1

Արմավիր
ք. Արմավիր, Հանրապետության 28

Լոռի
ք. Վանաձոր, ՏիգրանՄեծի 75/1

Կոտայք
ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առեւտրիսրահ)

Շիրակ
ք. Գյումրի, Գորկու 50/4

Վայոց Ձոր
ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07

Տավուշ
ք. Իջեւան, Երեւանյան 22

Գեղարքունիք
ք. Գավառ, Բունիաթյան 2

Բջջային կապի ռազմավարական կարեւորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երեւանում եւ 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար:

Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-իառցանց խանութի 093298700 համարով կամ այցելել առցանց խանութ ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ: