Տվյալների արտահոսքի պատճառով Ցուկերբերգից կրկին բացատրություն են պահանջել

ԱՄՆ -ի սենատի առևտրի հարցերով  զբաղվող կոմիտեն Facebook-ից կրկին բացատրություն է պահանջել։ Այս անգամ սմարթֆոնների արտադրողներին օգտատերերի տվյալների փոխանցման գործով։

Սենատորներ Ջոն Տունեն և Բիլ Նելսոնը դիմել են Facebook-ի  հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգին այն բանից հետո, երբ New York Times-ը հրապարակում է արել այն, մասին, որ Facebook–ը շուրջ 10 տարի սմարթֆոններ արտադրող ընկերություններին օգտատերերի տվյալներ է փոխանցել։

Նամակում սենատորները հետաքրքրվում են՝ արդյոք Facebook-ը ստուգում է սմարթֆոնների արտադրողների հետ գործընկերային հարաբերությունները, և ցանկանում է  Ցուկերբերգը  վերանայել Սենատում իր տված ցուցմունքները։