Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

Instagram-ի օգտատերերը կրկին հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Down Detector պարտալին, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խափանումները նկատվել են ԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջաններում տեղական ժամանակով ժամը 9:53-ից (երևանյան ժամանակով ժամը 18:53-ից):

Խափանումների վերաբերյալ առավել շատ բողոքներ են գրանցվել Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, սակայն խնդիրների են բախվել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների և Շվեդիայի օգտատերերը: