«Tesla–ն սնանկ է». ապրիլմեկյան կատակ Էլոն Մասկից

Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը ապրիլի 1–ին իր միկրոբլոգում  հայտարարել է, որ ընկերությունն ամբողջությամբ  սնանկացել է։

«Չնայած զատկի ձվերի վաճառքից միջոցներ ստանալու մեծ ջանքերին, ցավով հայտնում ենք, որ «Տեսլան» ամբողջությամբ  սնանկ է»,- Twitter-ի իր էջում գրել է միլիարդատերը:

Ավելի ուշ Մասկը հրապարակել է իր լուսանկարը ստվարաթղթի մի կտորի հետ, որի վրա գրված է «սնանկ»: «Իլոն Մասկն անգիտակից վիճակում և աչքերին չորացած արցունքներով հայտնաբերվել է Tesla Model 3-ի  շրջակայքում»- նշված է մակագրության մեջ:

Գրառումը հրապարակվել է ապրիլի 1-ին: