1 միլիարդ մարդ ամեն օր օգտվում է WhatsApp-ից

WhatsApp-ն օրական օգտագործում է 1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած՝ ամեն 7-րդ մարդն աշխարհում WhatsApp-ի ակտիվ օգտատեր է: Նախորդ տարի այս ցուցանիշը Facebook-ին պատկանող մեսենջերը գրանցել էր մեկ ամսվա կտրվածքով:

Սա նշանակում է, որ Facebook-ը բարելավում է իր դոմինանտ դիրքերը թվային հեռահաղորդակցության ոլորտում: Այս տվյալները հրապարակել է Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում: Instagram-ը, Messenger-ը և Facebook-ը ամսական համապատասխանաբար ունեն 700 մլն., 1,2 միլիարդ և 2 միլիարդ ակտիվ օգտատերեր:

https://www.facebook.com/photo.php?fbid=10103920078253551&set=a.529237706231.2034669.4&type=3&theater