100 տարվա տարբերությամբ լուսանկարներն ի ցույց են հանել Ալպերում տեղի ունեցած աղետը

100 տարի առաջ, 1919թվականի ամռանի վերջին, շվեյցարացի օդաչու և լուսանկարիչ Վալտեր Միտելհոլցերը թռիչք է կատարել Ալպերի ամենաբարձր գագաթին, Մոնբլան լեռնագագաթին և լուսանկարել տեղական լանդշաֆտները:

Այս տարվա օգոստոսին Շոտլանդիայի Դանդի համալսարանի գիտնականները նույն նկարահանումն են իրականացրել: 100-ամյա վաղեմություն ունեցող կադրերի հետ նոր լուսանկարների համեմատությունը ոչ ուրախ պատկեր է ցույց տվել:

1919թ.-ի և 2019թ.-ի լուսանկարները ի ցույց են հանում, թե ինչպես են ալպյան սառցադաշտերը կորցնում սառույցը: