eBay ընկերությունը դադարեցրել է իր կայքում անկացվող iPhone 5s սմարթֆոնի աճուրդը, որի ամենաբարձր խաղադրույքն արդեն հասնում էր 100 հազար դոլարի: Հիշեցնենք, որ սմարթֆոնի համար նման բարձր գին վճարելու պատճառը մեծ աղմուկ հանած Flappy Bird խաղն է, որը տեղադրված է տվյալ սմարթֆոնում:
Կայքից ջնջվել է նույն խաղով մեկ այլ սմարթֆոնի՝ iphone 5c-ի աճուրդի էջը, որի խաղադրույքները հասել էին 98,1 հազար դոլարի:
Flappy Bird խաղը շատ պարզ տեսք ունի. պետք է միայն թռչունին պահել օդում և օգնել նրան անցնել տարբեր արգելքների միջով: Հիշեցնենք, որ խաղի հնդիկ նախագծող Նգուեն Հա Դոնգը ջնջել է այն հավելվածների խանութներից՝ հայտարարելով, որ չի ցանկացել, որ իր խաղը նման վիրուսային տարածում ստանա:
Աղբյուրը՝ latimes.com