Թողարկվել է Mail.Ru iOS հավելվածի նոր թարմացումը

Mail.Ru փոստի նոր դիզայնը նախագծված է Apple-ի iOS7 ՕՀ-ի ինտերֆեյսին համահունչ: Ֆոնն ավելի բաց է, էլեմենտները ավելի պարզ են և հնարավոր է շատ հեշտ կենտրոնանալ ամենակարևորի՝ նամակների վրա: Mail.Ru-ի iOS տարբերակը ոչ միայն արտաքնապես է փոփոխվել. այն համալրվել է մի շարք նոր ֆունկցիաներով:

mail ru for iphone

Օրինակ, ավելի հարմար է դարձել մեկ կամ մի քանի նամակ ընտրելը: Բացի դրանից, օգտագործողների խնդրանքով նամակի ուղարկման էջում հայտնվել է «Թաքնված կրկնօրինակ» դաշտը և ուղարկողին ընտրելու հնարավորություն, եթե մի քանի էլ.հասցե իրար է միացված:

Ծրագրի նոր թարմացված տարբերակը զգալիորեն ավելի արագ է աշխատում: Այստեղ ավելացվել են նաև IMAP, POP3, SMTP սերվերների կարգավորումներ:

Ծրագրի նոր տարբերակը հասանելի է Apple App Store-ում:

Աղբյուրը՝ mail.ru