LG ընկերությունը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է թիզեր-նկար, որում կարելի է տեսնել G2 mini սմարթֆոն՝ տեղակայված ավագ մոդելի կողքին:
Բացի դրանից, ընկերությունը տեղեկացնում է, որ նոր սմարթֆոնը ցուցադրվելու է փետրվարի 24-ին Mobile World Congress 2014 ցուցահանդեսին Բարսելոնայում:
Ինչպես գրում են մի շարք ռեսուրսներ՝ հղելով իրենց ոչ պաշտոնական աղբյուրներին, LG G2 mini-ն ունենալու է 4.7 դյույմ անկյունագիծ էկրան, Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն և աշխատելու է Android 4.4 KitKat ՕՀ-ով: