Rovio-ն կթողարկի Angry Birds Stella խաղը

Ֆիննական Rovio ընկերությունը ժամանակ առ ժամանակ թողարկում է իր ճանաչված Angry Birds խաղի նոր տարբերակներ: Այսօր ընկերությունը հայտնել է Angry Birds Stella նոր խաղի թողարկման մասին:

angry_birds_stella

Այս տարբերակը Angry Birds-ի մնացյալ խաղերից տարբերվում է իգական սեռի կերպարի առկայությամբ: Որևէ այլ ինֆորմացիա խաղի մանրամասների մասին առայժմ հայտնի չէ:

Նոր խաղի պրոմո նկարը ցուցադրում է աղջիկ-թռչունի՝ Ստելային, ով իր ընկերների հետ պետք է կռվի մեկ այլ թռչունի դեմ՝ կանաչ խոզուկների փոխարեն, ինչպես նախկինում էր:

Սպասվում է, որ խաղը հասանելի կլինի թե՛ iOS և թե՛ Android ՕՀ-ների համար:

Angry Birds Stella խաղի պաշտոնական գործարկման օրը Rovio-ն չի նշում, սակայն հայտնում է, որ այն կգործարկվի 2014թ. աշնանը: