SanDisk-ը թողարկել է սպորտային MP3-նվագարկիչ

SanDisk ընկերությունը ներկայացրել է MP3-նվագարկիչ SanDisk Clip Sport-ը: Արտադրողի խոսքով, նվագարկիչը շատ թեթև է և հեշտությամբ ամրացվում է հագուստին: Նվագարկչի նպատակն է սպորտի սիրահարներին ապահովել երաժշտությամբ, ռադիոյով կամ աուդիոգրքով հենց մարզումների ժամանակ:

Snadisk Clip Sport

SanDisk Clip Sport-ը հասանելի է կաղապարի տարբեր գունավորումներով: Սարքի մարտկոցն ապահովում է մինչև 25 ժամ անդադար երաժշտության աշխատանք: Նվագարկիչը հագեցած է 1.44 դյույմ TFT էկրանով՝ 128×128 պիքսել թույլատրությամբ: Բացի դրանից, SanDisk Clip Sport-ը հագեցած է microSDHC քարտի բնիկով: Այն համատեղելի է MP3, WMA (без DRM), AAC, Ogg Vorbis, WAV, FLAC և Audible ֆորմատների հետ:

Մոտակա ամիսների ընթացքում սարքը հասանել կդառնա աշխարհի մի շարք երկրներում, իսկ ԱՄՆ-ում սարքի վաճառքն արդեն մեկնարկել է: SanDisk Clip Sport-ը վաճառվում է 4Գբ և 16Գբ տարբերակներով:

Աղբյուրը՝ sandisk.com