Թողարկվել է Անջելինա Ջոլիի հեղինակած ֆիլմի թրեյլերը

Թողարկվել է դերասանուհի Անջելինա Ջոլիի հեղինակած ֆիլմի թրեյլերը: «Չկոտրվածը» (Unbroken) Ֆիլմը պատմում է օլիմպիական խաղերի վազորդ և 2-րդ համաշխարհային պատերազմի հերոս Լուի Զամպերինիի մասին:

Ֆիլմի թրեյլերը հեռարձակվել է NBC հեռուստաընկերությամբ հենց Օլիմպիական խաղերի հեռարձակման գովազդային ընդմիջման ժամանակ:

2-րդ համաշխարհայինի ժամանակ նա եղել է ռազմաօդային ուժերի կազմում: Վթարի հետևանքով անցկացրել է 47 օր առանց ջրի և ուտելիքի բաց օվկիանոսում փրկակար նավակի մեջ: Ֆիլմը պատմում է նրա դժվարին անցած ուղու մասին՝ ԱՄՆ վերադարձի մասին:

Նշենք, որ «Չկոտրվածը» ֆիլմը Անջելինա Ջոլիի 2-րդ ռեժիսորական աշխատանքն է: 2011-ին դերասանուհին նկարահանել էր նաև «Մեղրի և արյան ծայրին» ռազմական դրաման: