TripTrap-ը յուրօրինակ արկադ ժանրի խաղ է, որի գլխավոր հերոսը՝ մկնիկը շատ նման է «Թոմը և Ջերին» ճանաչված մուլտֆիլմի մկնիկի կերպարին:
Հավելվածը համատեղելի է թե՛ iPhone և թե՛ iPad սարքերի համար: Այն գունեղ է և գրավիչ երեխաների համար: Խաղի սյուժեն հետևյալն է. մկնիկն արթնանում է և հայտնաբերում է սառնարանը դատարկ: Նրա առջև խնդիր է դրվում՝ գտնել պանիր՝ անցնելով 20 մակարդակ:
Ինչպես բոլոր նմանատիպ խաղերում, մի մակարդակը հաղթահարելուց հետո հասանելի է դառնում հաջորդ մակարդակը: Յուրաքանչյուր մակարդակում մկնիկը պետք է հավաքի 3 կտոր պանիր:
Պանիր հավաքելու ճանապարհին մկնիկը բազում խոչընդոտների է հանդիպում, որոնք հաղթահարելու համար նա կարող է ցատկ կատարել, վազել և այլն: