Samsung Galaxy S5-ի մատնահետքի սկաները կտեղադրվի Home կոճակի տեղում

scanerSamsung Galaxy S5 դրոշակակիր սմարթֆոնը, որի շնորհանդեսը սպասվում է մյուս շաբաթվա ընթացքում կայանալիք MWC-2014 համաժողովին, կհամալրվի մատնահետքի սկաներով, որը կտեղադրվի Home կոճակի տեղում:

Սկաների մասին ոչ պաշտոնական տեղեկությունը տարածվել է որոշ ժամանակ առաջ: Սկաներն ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի սեղմել այդ հատվածի վրա: Այն բանից հետո, երբ օգտագործողը կֆիքսի իր մատնահետքը, էկրանը Unlock անելու համար բավական կլինի մատն անցկացնել Home կոճակի վրայով:

Sammobile.com-ը գրում է, որ սարքը կկարողանա գրանցել մինչև ութ մատնահետք՝ յուրաքանչյուրին կցելով առանձին ֆունկցիա: Կրկին ոչ պաշտոնական տվյալներով՝ սմարթֆոնը կստանա 5,25 դյույմանոց էկրան և երկու տեսակի պրոցեսոր՝ Samsung Exynos 6 և Qualcomm Snapdragon 805:

Աղբյուրը՝ Sammobile.com