«Գահերի խաղը» սերիալի հսկա պատը հայտնվել է Լոնդոնում

Լոնդոնյան մայթերից մեկում հայտնվել է «Գահերի խաղը» ճանաչված հեռուստասերիալի հսկայական պատի եռաչափ պատկերը, հաղորդում է բրիտանական Entertainment Weekly-ն:

Game of thrones

Բիշոպս հրապարակում հայտված մեծ 3D պատկերը պատրաստվել է «Գահերի խաղը» սերիալի 4-րդ եթերաշրջանի գովազդային արշավի շրջանակում: Հիշենք, որ HBO հեռուստաընկերության սերիալում այդ հսկայական պատը բաժանում է 7 թագավորություններ՝ հեռու պահելու հարևանների հարձակումից: Ըստ լեգենդի, այն մոգության միջոցով է կառուցվել:

Հիշենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդը HBO-ն կցուցադրի 2014թ. ապրիլի 6-ին: