Samsung ընկերությունը թողարկել է Galaxy Tab Pro 10.1 պլանշետի նոր գովազդային հոլովակ, որում ծաղրում է Apple ընկերության iPad Air պլանշետի հայտնի «մատիտով» գովազդը:
Galaxy Tab Pro 10.1-ի գովազդը սկսվում է գրեթե նույն կերպ, ինչ iPad Air-ինը: Մատիտի ետևում թաքցրած է iPad Air-ը, իսկ վերջինիս կողքին էլ պարզվում է թաքնված է էլ ավելի բարակ Galaxy Tab Pro 10.1-ը: Նշենք, որ Galaxy Tab Pro 10.1-ն ունի 7.3մմ հաստություն, իսկ iPad Air-ը՝ 7.5մմ:
Գովազդային հոլովակում, մասնավորապես, որպես պլանշետի յուրահատկություն առանձնացվում է բազմաֆունկցիոնալությունը՝ multitasking ֆունկցիան, երբ կարելի է 2 ծրագիր միաժամանակ աշխատեցնել:
Բացի պլանշետի գովազդից, Samsung -ը թողարկել է Galaxy Note 3 ֆաբլեթի գովազդը, որում կրկին ծաղրում է Apple-ի սարքի շուրջ՝iPhone 5s-ի: