Ամենաբարակ մինի-պլանշետների լավագույն յոթնյակ

Արտադրողներն օր օրի ձգտում են ոչ միայն մեծացնել պլանշետների հզորությունն ու շատացնել դրանց ֆունկցիաները, այլև փոքրացնել սարքերի ֆիզիկական չափսերը:

Ներկայացնում ենք 7-8 դյույմ անկյունագիծ ունեցող և այդ պատճառով «մինի» համարվող պլանշետների յոթնյակը: Հերթականությունը՝ ըստ հաստության աճման:

1. Առաջինը ռուսական արտադրության 3Q Qoo! Glaze RC7804F պլանշետն է, որն ունի  6,4 մմ հաստություն: Անկյունագիծը 7,85 դյույմ է, պատյանը՝ մետաղյա, քաշը՝ 295 գրամ: Պլանշետն ունի Rockchip RK3188 քառամիջուկ պրոցեսոր՝ 1,6 ԳՀց հաճախությամբ,  IPS-մատրիցայով և 4100 մԱ/Ժ մարտկոց: Հիմնական տեսախցիկը 3 Մպ է: Հիմնական թերությունը 3G մոդուլի բացակայությունն է:

3Q

2.  Վարկանշում երկրորդը IconBit ընկերության NETTAB SKAT պլանշետն է, որն ունի 7 մմ հաստություն: Այն ունի 3G և GPS մոդուլներ: Անկյունագիծը՝ 7,85 դյույմ (1024×768), օպերատիվ հիշողությունը՝ 1 Գբ, ներքինը՝ 8 Գբ: Հիմնական տեսախցիկը 5 Մպ, իսկ դիմայինը՝ ընդամենը 0,3 Մպ:

 iconbit

3. SUPRA M844 պլանշետը նույնքան բարակ է (7 մմ), սակայն չունի 3G ու GPS: Էկրանը ՝  7,85 դյույմ (1024×768), հիմնական տեսախցիկը՝ 2 Մպ, դիմայինը՝ 0,3 Մպ: Պրոցեսորն ու օպերատիվ հիշողությունը նույնն են, ինչ IconBit-ի և 3Q-ի դեպքում:

supra

4.  Lenovo Yoga Tablet 8 պլանշետն ունի 7 մմ հաստություն, սակայն կա կարևոր նրբություն. կողմերից մեկը հաստ է, և այդտեղ տեղադրված է մարտկոցը, որը միաժամանակ ծառայում է որպես տակդիր:

Yoga Tablet-ն ունի երկու տարբերակ՝ 8 և 10 դյույմ անկյունագծով, թույլատրությունը՝  1280×800: Պրոցեսորը բավական հզոր է ՝ MediaTek MT8389՝ 1,2  ԳՀց հաճախությամբ: Հիմնական տեսախցիկը 5 Մպ է և ունի ներդրված ավտոֆոկուս: Մարտկոցն ապահովում է 8-12 ժամյա աշխատանք, իսկ քնած վիճակում՝ մինչև երեք օր:

lenovo

5. Explay Surfer պլանշետն ունի 7 մմ հաստություն և 7 դյույմանոց էկրան (1280×800): Այս սարքը շատ հարմար է երեխաների կամ ուսանողների համար, քանի որ բավական մատչելի գին ունի և ապահովում է wi-fi մոդուլ:

explay

6. Apple iPad mini պլանշետը, որն ունի 8 դյույմանոց Retina-էկրան, բավական բարակ է ՝ 7,5մմ: Մարտկոցն ապահովում է 8,5 ժամ աշխատանք HD-վիդեո դիտելու ռեժիմում: Android-պլանշետների հետ համեմատած՝ այս սարքի գինը բավական բարձր է, չնայած Apple-ի երկրպագուներին սովորաբար դա քիչ է հետաքրքրում:

apple

7. Samsung Galaxy Tab 3-ը նույնպես ներառված է ամենաբարակ պլանշետների լավագույն յոթնյակում. էկրանն ապահովում է հստակ պատկեր, սարքի հաստությունը 7,5 մմ է, պրոցեսորը՝ երկմիջուկ, օպերատիվ հիշողությունը՝ 1,5 Գբ, ապահովում է Wi-Fi, 3G, GPS մոդուլներ:

 samsung galaxy tab