Apple-ը պատրաստում է iTunes Festival ամերիկյան փառատոնը

iTunesFestivalApple ընկերությունն այս տարի առաջին անգամ ԱՄՆ-ում կանցկացնի iTunes Festival ավանդական փառատոնը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 11-15-ը Օստինում՝ Moody Theater դահլիճում: Նրանք, ովքեր չեն հասցրել տոմս ձեռք բերել, կկարողանան հետևել միջոցառմանը  MacBook-ով կամ iPad պլանշետով:

Հիշեցնենք, որ 2007-ից ի վեր Apple-ը Լոնդոնում անցկացրել է iTunes Festival-ը, որին ելույթ են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էմի Ուայնհաուզը, Coldplay-ը, Փոլ Մաքքարթնին և այլք:

«iTunes Festival-ը վաղուց արդեն դարձել է իր սպառողների հետ երաժշտության հանդեպ մեծ սիրով կիսվելու հրաշալի միջոցառում»,–հայտարարել է Apple-ի ինտերնետային ծառայությունների գծով ղեկավար Էդդի Քյուն:

Այս տարի հանդիսատեսին կողջունեն հետևյալ խմբերն ու կատարողները՝ Coldplay, Imagine Dragons, Pitbull, Keith Urban և ZEDD:

Աղբյուրը՝ Apple.com