Բարսելոնայում մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Huawei ընկերությունը բացի նոր պլանշետից ներկայացրել է նաև Ascend G6 սմարթֆոնը:
Այն Ascend P6 մոդելի ավելի պարզ տարբերակն է: Արտաքին տեսքով սմարթֆոնը հիշեցնում է iPhone-ի: Huawei Ascend G6-ը հագեցած է 4.5 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 960х540 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, 8Մպ հիմնական ֆոտոխցիկով՝ հագեցած Sony IMX134 սենսորով, դիմային 5Մպ ֆոտոխցիկով: Այս սմարթֆոնի առանձնահատկությունը լուսանկարահանուն է՝ հագեցած ինքնադիմանկարի և ձայնային լուսանկարի ռեժիմներով՝ 10վրկ. աուդիոձայնագրությամբ:
Նորույթը կշռում է 115գրամ: Այն շուկա կդուրս գա երկու տարբերակով՝ 3G կամ 4G ցանցերի հետ համատեղելիությամբ: Նորույթը վաճառքի դուրս կգա մարտ ամսին՝ կաղապարի 5 գունավորմամբ:
Աղբյուրը՝ gagadget.com