Nokia-ն ներկայացրել է Nokia 220 և Asha 230 բջջային հեռախոսները (MWC 2014)

Բարսելոնայում մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսին Nokia ընկերությունը անկացրել է շնորհանդես, որի ժամանակ ներկայացրել է մի շարք նոր արտադրանքներ: Ընկերությունը նախևառաջ ցուցադրել է Nokia 220 բյուջետային բջջային հեռախոսը:

nokia_220

Այն հագեցած է 2.4դյույմ էկրանով, հասանելի է կաղապարի մի շարք գունավորումներով և մեկ կամ երկու SIM քարտով աշխատելու տարբերակներով: Հեռախոսում տեղաղդրված են Facebook, Twitter հավելումները և Nokia Express դիտարկիչը: Մեկ SIM քարտով տարբերակի արժեքն է 29 եվրո:

nokia_asha_230

Այս հեռախոսին հաջորդել է մեկ այլ սենսորային էկրանով Asha շարքի նոր մոդել Asha 230-ի շնորհանդեսը: Նշենք, որ ապրիլ ամսին Asha շարքի բոլոր հեռախոսները կստանան թարմացում, որը բացի մի շարք փոփոխություններից օգտագործողներին հասանելիություն կապահովի Microsoft OneDrive ամպային ծառայությանը: Նոր Asha 230-ը մոտակա ժամանակում վաճառքի կհայտնվի 45 եվրո արժողությամբ:

Աղբյուրը՝ nokia.com