HTC-ն ներկայացրել է Desire շարքի նոր մոդելները (MWC 2014)

HTC ընկերությունը MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է Desire 610 և 816 սմարթֆոնները, որոնք պատկանում են միջին գնային կատեգորիային, սակայն կոնկրետ գներ դեռևս չեն հաղորդվում: Այս սմարթֆոնները աշխատում են nanoSIM քարտերով: Փոքր մոդելն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 960х540 թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝ 1.2 ԳՀց հաճախությամբ, 1 Գբ օպերատիվ և 8 Գբ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն:

Desire 610

Սմարթֆոնն ունի BoomSound ստերեոբարձրախոսներ, հիմնական տեսախցիկը 8 Մպ է, դիմայինը՝ 1.3 Մպ: Մոդելի վաճառքը կմեկնարկի մայիսին:

Desire 816

Երկրորդ մոդելը՝ Desire 816-ը, ունի 5.5 դյույմանոց էկրան՝ 1280х720 թույլատրություն, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 MSM8928՝ 1.6 ԳՀց հաճախությամբ, 1.5 օպերատիվ հիշողություն, 8 Գբ ներքին հիշողությունը, 13 և 5 Մպ տեսախցիկներ: Այս մոդելի վաճառքը սպասվում է մարտին: Երկու սմարթֆոններն էլ կթողարկվեն մի քանի գունային տարբերակներով:

Աղբյուրը՝ TechCrunch.com