BlackBerry ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ աշխատող BlackBerry OS 10.2.1 օպերացիոն համակարգով: Դրանք են՝ նոր դրոշակակիր QWERTY-ստեղնաշարով BlackBerry Q20-ը և բյուջետային մոդել BlackBerry Z3՝ հայտնի Jakarta կոդային անվանմամբ:
Դրոշակակիր մոդելի մասին առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն: Ընկերությունը միայն հայտնել է, որ BlackBerry Q20-ը պատրաստված է բարձրորակ նյութերից՝ ապահովող ամուր կաղապար: Տեխնիկական բնութագրի մասին նույնպես տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ այն ունի 3.5 դյույմ անկյունագիծ էկրան, QWERTY-ստեղնաշար, Menu, Back, Send, End կոճակներ:
Ցավոք, ընկերությունը չի ցուցադրել սարքը: Վերջինիս լուսանկարը հրապարակվել է crackberry.com կայքում:
BlackBerry-ի ղեկավար Ջոն Չենի խոսքով մյուս նոր մոդել BlackBerry Z3-ը առաջին սմարթֆոնն է, որը ստեղծվել է թայվանական Foxconn ընկերության աջակցույթամբ: Վերջինիս հետ BlackBerry-ին հաստատել է ռազմավարական համաձայնության պայմանագիր:
BlackBerry Z3-ը հագեցած է 5 դյույմ սենսորային qHD թույլատրությամբ էկրանով, երկմիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, 1.6Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, դիմային 1.1Մպ և 5Մպ հիմնական ֆոտոխցիկներով, FM-ռադիոյով:
Սմարթֆոնը ապրիլ ամսին վաճառքի դուրս կգա Ինդոնեզիայում 200 դոլար արժողությամբ:
Աղբյուրը՝ gsmarena.com