Google-ը ներկայացրել է նոր ուսումնական բաց վեբ-գործիք Oppia-ն (վիդեո)

Google-ը ներկայացրել է նոր ուսումնական գործիք Oppia-ն: Ռեսուրսը հնարավորություն է տալիս ստեղծել ուսումնական վեբ-հարթակներ՝ առանց ծրագրավորման խոր իմացության:

Նոր նախագծի իմաստը Google-ը ձևակերպել է հետևյալ կերպ. «Oppia-ն սովորեցնում է ուսուցչի պես, ով հարցեր է տալիս իր աշակերտին: Կախված վերջինիս պատասխաններից՝ ուսուցիչը որոշում է՝ ինչ հարց տալ հաջորդը, ինչ կապ հաստատել դրանց միջև, ինչը կարիք ունի կրկնության և արդյո՞ք կարիք կա անցնել նոր դասի»:

Oppia-ն կդառնա օգտակար գործիք ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար:  Google-ը հայտնում է, որ նման օնլայն ուսուցման համակարգը ավելի արդյունավետ կարող է դառնալ, քան սովորական աուդիո, վիդեո նյութերը կամ տեքստերը: