Սմարթֆոնի ֆայլերն արագորեն համակարգիչ տեղափոխելու համար կօգնի USB միացման լարը, սակայն ինչ անել, եթե տվյալ պահին ձեռքի տակ նման լար չկա:
Եթե տարածում կա կայուն Wi-Fi կապ, ապա կառաջարկենք հետևյալ տարբերակը: Սմարթֆոնի վրա տեղադրում ենք Web Sharing Lite հավելվածը, իսկ համակարգչի վրա այն տեղադրելու կարիք չկա: Եթե Wi-Fi կապի ուժգնությունը բավարար է, ապա էկրանին կտեսնեք հետևյալ ծանուցումը՝ «Ready to Share»: Այնուհետև պետք է սեղմել Start կոճակը:
Կտեսնեք հասցե, որը պետք է մուտքագրել համակարգչի դիտարկչում: Հաստատում ենք գաղտնաբառով, որը ցուցադրվում է սմարթֆոնի էկրանին: Այսքանը. այժմ կարող եք համակարգչից տեսնել սմարթֆոնի ֆայլերը, ինչպես նաև հեռախոսի մարտկոցի վիճակը, wi-fi կապի որակը և այլ տվյալներ: