Toshiba-ն և Canon-ը համատեղկ կզբաղվեն NAND քարտերի նախագծմամբ

Toshiba և Canon ընկերությունները պատրաստվում են զբաղվել հաջորդ սերնդի NAND ֆլեշ-հիշողության նախագծմամբ, որի արտադրության համար օգտագործվելու է 15նմ տեխնոլոգիա: Այս մասին գրում է DigiTimes ռեսուրսը՝ հղելով իր ճապոնական աղբյուրներին:

nand0

Նշվում է, որ օգտագործվելու է այսպես կոչված նանոտպագրական լիտոգրաֆիա (Nanoimprint Lithography): Նոր ֆլեշ-հիշողության նախագծման աշխատանքները կմեկնարկեն Ճապոնիայում: Իսկ մասայական արտադրությունը նախատեսված է սկսել 2015թ-ին:

Սպասվում է, որ նոր տեխնոլոգիան ավելի արագագործ է լինելու eMMC քարտերից:

Աղբյուրը՝ DigiTimes.com