CALCU` ժեստեր ճանաչող հարմար հաշվիչ

CalcuՍմարթֆոնի հաշվիչը հաճախ է պետք գալիս, այդ պատճառով ցանկացած ՕՀ-ում այն տեղադրված է ի սկզբանե: Սակայն կան այլընտրանքային ծրագրեր, օրինակ՝ Calcu հավելվածը, որն ունի մի շարք հետաքրքիր ֆունկցիաներ:

Calcu-ով հաշվելը շատ հարմար է, քանի որ մաթեմատիկական գործողությունների հաշվումն այն կատարում է գեղեցիկ անիմացիայի ուղեկցությամբ, իսկ ծրագրի արտաքին տեսքը կարող է փոխվել ըստ օգտագործողի ցանկցության:

Calcu-ի գլխավոր առանձնահատկությունը ժեստերի ապահովումն է. հաշվելուց հետո արդյունքի վրա սեղմելու դեպքում թվերը կպատճենվեն, իսկ մատով դեպի ներքև սահեցնելու դեպքում կցուցադրվեն նախորդ հաշվումները: Իսկ հակառակ կողմ սահեցնելու դեպքում կտեսնեք լրացուցիչ ֆունկցիաները, որոնք, ի դեպ, կարելի է կարգավորել ըստ ցանկության:

Հավելվածն անվճար է և գովազդներ չի ցուցադրում:

Աղբյուրը՝ lifehacker.ru