Բարսելոնայում անցկացված MWC 2014 ցուցահանդեսին ճապոնական Panasonic ընկերությունը ներկայացավ հետաքրքիր սմարթֆոնով, որն ունի շատ ապահով ռետինե պատյան: 5 դյույմանոց էկրան ունեցող այս սմարթֆոնը հանգիստ կարելի է նետել նույնիսկ բետոնե հատակի վրա:
Այս մոդելի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի 2014-ի աշնանը, բացի բարձրությունից ընկնելուց՝ այն աշխատում է էքստրեմալ պայմաններում՝ բարձր և ցածր ջերմաստիճանի դեպքում, չի վնասվում փոշուց և ջրից:
Սմարթֆոնն ունի աղմուկի խլացման տեխնոլոգիա, իսկ սենսորային էկրանը կարելի է օգտագործել նույնիսկ ձեռնոցներով: Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին ընկերությունը թողարկեց նման պատյանով 10 դյույմանոց պլանշետ:
Աղբյուրը՝ realwire.com